Ռուսաստանն արդեն սկսել է վառելիքի ներմուծումը․ փոխվարչապետ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է վառելիքի ներմուծումը։

«Մենք սպասում ենք, որ մի քանի նավթավերամշակման գործարաններ շուտով կավարտեն սպասարկումը, և իրավիճակը զգալիորեն կբարելավվի։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա ապահովենք, այդ թվում՝ արդեն ձեռնարկված միջոցառումները արտահանման արգելքի համար։

Ներմուծումն արդեն սկսվել է»,- «Վեստի»-ի թղթակցին ասել է ՌԴ փոխվարչապետը՝ վստահեցրելով, որ կառավարությունը «մշտապես հետևում է իրավիճակին» և ընկերությունների ու տարածաշրջանների հետ ամեն օր վերահսկում է շուկայում տիրող իրավիճակը։

Leave a comment