ՌԴ–ի հետ գործընկերային հարաբերության վերափոխում. մի քանի կետ՝ ՀՀ նոր կառավարության ծրագրից

Բաժանորդագրվել

Փաստաթղթում նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունավետ համագործակցության մասին է նշվում։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ նոր կառավարության ծրագրային կետերից մեկի համաձայն Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում պետք է կատարվի։ Փաստաթուղթը հրապարակված է կառավարության կայքում և այն մի քանի օրից ԱԺ–ում կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը։ Դա իրականացվելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում` հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ»,– ասված է ծրագրում։

Փաստաթղթում նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունավետ համագործակցության մասին է նշվում։ Ծրագրի հեղինակները հայտնել են, որ կազմակերպության կառուցակարգերի արդյունավետ կիրառումն առանցքային դեր է խաղում միության ապագայի և հետագա զարգացման համար։

Նշվում է, որ Երևանը շարունակվելու է աշխատել 4 հիմնական ուղղություններով` աշխատուժի, ծառայությունների, ապրանքների և ֆինանսների ազատ տեղաշարժի լիարժեք և անխափան ապահովում։

Leave a comment