Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա


Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է տեղեկությունը, որ Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուս քաղաքագետի նկատմամբ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, վիրավորական արտահայտություններ են թույլ տվել ադրբեջանցիների և Ադրբեջանի իշխանության հասցեին, նաև հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր են արել: Գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան նշել է՝ տեղյակ են ստեղծված իրավիճակին, սակայն այդ անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ։ «Համարում ենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է զարգանան առկա երկկողմ փաստաթղթերի հիման վրա»,- շեշտել է Զախարովան։

Զուգահեռ նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կպաշտպանի ՌԴ քաղաքացիների օրինական իրավունքները և շահերը: «Միևնույն ժամանակ, չենք կարող չնշել, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում մշտապես տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ։ Բազմիցս առաջարկել ենք ադրբեջանցի գործընկերներին հանգիստ, առանց քաղաքականացնելու կամ աղմուկի քննարկել տեղեկատվական միջավայրի բարելավման հարցը»,- շարունակել է Մարիա Զախարովան։ Պաշտոնյան հույս է հայտնել, որ նման երկխոսություն կկայանա։


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a comment