Քաղաքականություն
19.08.2026 | 14:47
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին։ Կողմերը քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացումը, հետագա համագործակցության հնարավորությունները և տարածաշրջանային զարգացումները։
«ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին:
Դեսպան Աֆիֆին շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերի զարգացմանը եւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը: Անդրադարձ են կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին»,- ասված է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։