Կառավարությունը կքննարկի ՍԱՏՄ-ին վերելակ հատկացնելու հարցը
Սննդամթերքի անվտանգության տեսչական բնականոն գործունեությունը չխաթարելու և պատշաճ կերպով իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վերելակ: Նախագիծը ներկայացված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։
Ըստ հիմնավորման՝ ներկայումս շահագործվող վերելակի աշխատանքը պարբերաբար խաթարվում է, որը վտանգ է հանդիսանում աշխատակիցների կյանքի և առողջության համար։ Ինչպես նաեւ այն իր տեղադրման օրվանից ի վեր չի փոխարինվել։
Նախագիծը ներկայացնելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ըստ նախագծի՝ նոր վերելակի ձեռքբերման համար անհրաժեշտ է ութ միլիոն չորս հարյուր քառասուներկու հազար դրամ
Ակնկալվում է, որ իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ եւ իրականացմամբ կտեղադրվի նոր վերելակ, որը կունենա ներկայացուցչական պատշաճ տեսք և կնպաստի շենքում տեղակայված Սննդամթերքի անվտանգության ու Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների հեղինակության բարձրացմանը։ Արդյունքում կապահովվի անվտանգություն, հուսալիություն, էներգախնայողություն և սպասարկման արագություն։ Ըստ հիմնավորման՝ այն էապես կբարելավի շենքի մատչելիությունը աշխատակիցների, ինչպես նաև քաղաքացիների՝ հատկապես տարեցների և տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար։