Toyota-ն իր նորագույն GR GT սուպերքարի վաճառքի մեկնարկը հետաձգել է մինչև 2027 թվականը, սակայն ԱՄՆ-ի համար նախատեսված ամբողջ քվոտան արդեն բաշխվել է, հայտնել է ընկերության տարածաշրջանային ստորաբաժանման բարձրաստիճան ղեկավար Էնդրյու Գիլելանդը։
Հյուսիսային Ամերիկայում Toyota GR GT-ի պահանջարկը զգալիորեն գերազանցում է արտադրության ակնկալվող ծավալը, որը առաջին փուլում կկազմի 200-ից 250 միավոր։ Գիլելանդի խոսքով՝ Toyota-ն չի նախատեսում GR GT-ը վաճառել վերավաճառողներին, քանի որ ավտոմեքենան ստեղծվել է ակտիվ շահագործման, ոչ թե պարզապես հավաքածուում պահելու համար։
«Մենք ցանկանում ենք, որ մեքենաները գնեն նրանք, ովքեր իրականում վարելու են դրանք»,- նշել է նա։
Միաժամանակ Գիլելանդը չի բացահայտել սուպերքարների արտադրության ընդհանուր ծավալը։
The Drive պորտալի տվյալներով՝ Toyota-ն GR GT-ն առաջին անգամ ներկայացրել է 2025 թվականի վերջին։ Խոշոր կուպեն համալրվելու է 4.0 լիտրանոց V8 շարժիչով և էլեկտրաշարժիչով, որոնց համակցված հզորությունը կկազմի շուրջ 650 ձիաուժ։ Կթողարկվի նաև GT3 մրցարշավային տարբերակը։ Մեքենայի գինը կսկսվի 220 000 դոլարից։