Վաղը տեղի կունենա 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը

Քաղաքականություն

19.08.2026 | 17:10

Ազգային ժողովն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ 12 հանձնաժողովների նախագահների ընտրությունը կմեկնարկի վաղը՝ ժամը 10։10-ին, կտևի 2 ժամ։

Factor.amը ներկայացնում է հանձնաժողովների և դրանց նախագահների թեկնածուների ցնակը․

  • Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
  • Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
  • Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան» խմբակցություն),
  • Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
  • Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Լիլիթ Գալստյան («Հայաստան» խմբակցություն),
  • Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
  • Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
  • Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
  • Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Դավիթ Ղազինյան («Ուժեղ Հայաստան» խմբակցություն),
  • Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
  • Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Հայկ Ֆարմանյան («Ուժեղ Հայաստան» խմբակցություն)։

Նշենք, որ ընդդիմադիր թեկնածուների ընտրության համար նրանց կողմ պետք է քվեարկեն նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ ՔՊ-ն դեռ չի հայտնել՝ ինչ որոշում ունի ընդդիմադիր թեկնածուների ընտրության վերաբերյալ։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment