Ադրբեջանը պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ զարգացնել «Միջին միջանցք» և TRIPP նախագծերը

https://arm.sputniknews.ru/20260210/adrbejany-pajmanavvorvel-e-amn-i-het-zargacnel-mijin-mijancq-ev-tripp-nakhagtsery-98672298.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98672129_61:0:2792:2048_1920x0_80_0_0_15d56680eea6cfcec9034b028242f48e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, իլհամ ալիև, թրամփի ուղի (tripp)

հայաստան, ադրբեջան, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, իլհամ ալիև, թրամփի ուղի (tripp)

Բաժանորդագրվել

Վենսն ու Ալիևը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանը պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ «Միջին միջանցք» և TRIPP նախագծերի զարգացման շուրջ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։

«Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության հռչակագրի շրջանակում պայմանավորվել են Միջին միջանցքի զարգացման և TRIPP նախագծին աջակցելու մասին»,- ասված է հռչակագրի տեքստում։

Նշենք, որ Վենսը Բաքու է մեկնել Հայաստանից։ Մեկնելուց առաջ նա լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է հայ գերիների թեման քննարկել Ադրբեջանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

«Միջին միջանցքը» կամ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին միջազգային տրանսպորտային միջանցք է, որը միացնում է Չինաստանը և Եվրոպան Ղազախստանի, Կասպից ծովի ջրային տարածքի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջով:

Leave a comment