«Ուիմբլդոն-2022»-ի եզրափակիչի մասնակիցը որակազրկվել է կոկաին օգտագործելու համար

«Ուիմբլդոն-2022»-ի եզրափակիչի մասնակից Նիկ Կիրյոսը ժամանակավորապես որակազրկվել է կոկաինի դրական թեստ հանձնելու պատճառով, հաղորդում է Թենիսի արդարության մարմինը (ITIA):

ATP-ի դասակարգման աղյուսակում 919-րդ տեղը զբաղեցնող 31-ամյա ավստրալացի թենիսիստը հունիսի 26-ին դոպինգ թեստ էր հանձնել իսպանական Մալյորկայում կայացած ATP-250 մրցաշարի ժամանակ: Ստուգման արդյունքում հայտնաբերվել է կոկաինի մետաբոլիտ:

Նիկ Կիրյոսն ընդունել է իր մեղքը և ներողություն խնդրել երկրպագուներից: Նա ժամանակավորապես որակազրկվել է, բայց դեռ չի բողոքարկել որոշումը:

ATP-ի դասակարգման աղյուսակում ավստրալացին ամենաբարձր դիրքն ունեցել է 2016 թվականին՝ զբաղեցնելով 13-րդ տեղը:

Leave a comment