Քաղաքականություն
19.08.2026 | 15:32
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։
Բաղդասարյանը 2018 թվականից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» (ԵՆԿ) խորհրդատվական խորհրդի անդամ է։ 2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2020-2021թթ.՝ ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ավելի ուշ զբաղեցրել է Շիրակի մարզպետի, այնուհետև՝ վարչապետի օգնականի և նրա մամուլի քարտուղարի պաշտոնները։
Եվգենյա Համբարձումյան