https://arm.sputniknews.ru/20260819/hjusisajin-hvosqeri-vra-hardzakvelu-gvortsvov-evs-1-mard-e-dzerbakalvel-105899038.html
«Հյուսիսային հոսքերի» վրա հարձակվելու գործով ևս 1 մարդ է ձերբակալվել
«Հյուսիսային հոսքերի» վրա հարձակվելու գործով ևս 1 մարդ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Ձերբակալվածն ընդգրկված է եղել մեկ այլ ուկրաինացու խմբում, որին արդեն մեղադրանք է առաջադրվել «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակումների համար: 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T15:23+0400
2026-08-19T15:23+0400
2026-08-19T15:24+0400
«հյուսիսային հոսք» նախագիծ
ահաբեկչություն
գերմանիա
խորվաթիա
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_3a5159e34cb3d4499cf13cd1cb35f9af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակվելու գործով ձերբակալվել է ևս 1 կասկածյալ՝ Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Զ.–ն։ Այս մասին հայտնում է Գերմանիայի գլխավոր դատախազությունը:Տղամարդը ձերբակալվել է Խորվաթիայում։Նշվում է, որ ձերբակալվածն ընդգրկված է եղել մեկ այլ ուկրաինացու՝ Սերգեյ Կ.-ի խմբում, որին «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակումների մեղադրանք է ներկայացվել հունիսին (Սերգեյ Կ.-ն 2022 թվականի սեպտեմբերին Բորնհոլմ կղզու մոտակայքում պայթուցիկ սարքեր է տեղադրել «Հյուսիսային հոսք–1» և «Հյուսիսային հոսք–2» գազատարներում):Նշվում է նաև, որ Վլադիմիր Զ.-ն կասկածվում է «Հյուսիսային հոսք» գազատարներում պայթուցիկ սարքեր տեղադրելու համար սուզումներին մասնակցելու մեջ:Հիշեցնենք` Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտիով անցնող «Հյուսիսային հոսք -1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի հետաքննող մարմինները չեն բացառել կանխամտածված սաբոտաժը:Ռուսաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչության մասին հոդվածով: Ռուսական կողմը բազմիցս դիմել է քննության նյութերի հասանելիություն ստանալու համար, սակայն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, այդ հարցումները մնացել են անպատասխան:«Հյուսիսային հոսքերում» դիվերսիան եղել է Ուկրաինայի հրահանգով. Բեռլինի եզրակացությունը
գերմանիա
խորվաթիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp
«հյուսիսային հոսք» նախագիծ, ահաբեկչություն, գերմանիա, խորվաթիա, ձերբակալություն
«հյուսիսային հոսք» նախագիծ, ահաբեկչություն, գերմանիա, խորվաթիա, ձերբակալություն
Ձերբակալվածն ընդգրկված է եղել մեկ այլ ուկրաինացու խմբում, որին արդեն մեղադրանք է առաջադրվել «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակումների համար:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակվելու գործով ձերբակալվել է ևս 1 կասկածյալ՝ Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Զ.–ն։ Այս մասին հայտնում է Գերմանիայի գլխավոր դատախազությունը:
Տղամարդը ձերբակալվել է Խորվաթիայում։
Նշվում է նաև, որ Վլադիմիր Զ.-ն կասկածվում է «Հյուսիսային հոսք» գազատարներում պայթուցիկ սարքեր տեղադրելու համար սուզումներին մասնակցելու մեջ:
Հիշեցնենք` Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտիով անցնող «Հյուսիսային հոսք -1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի հետաքննող մարմինները չեն բացառել կանխամտածված սաբոտաժը:
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչության մասին հոդվածով: Ռուսական կողմը բազմիցս դիմել է քննության նյութերի հասանելիություն ստանալու համար, սակայն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, այդ հարցումները մնացել են անպատասխան: