«Ուժեղ Հայաստան» խմբակցության` եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը որոշեց դիտողություններ անել Հովսեփյանին, ինչը դուր չեկավ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին։
Ալեքսանյանը նախ նկատողություն հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, ապա Դավիթ Ղազինյանին։ Քիչ անց ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն` հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը անցկացվող նիստերից, ապա նա ԱԺ անվտանգության աշխատակիցներին կոչ արեց դահլիճից դուրս հանել Ղազինյանին դուրս հանել։
Արդյունքում, ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան», ի նշան բողոքի լքեցին դահլիճը։
Արդեն ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցի ժամանակ Դավիթ Ղազինյանն ասաց, որ ինքն անձամբ է դուրս եկել դահլիճից, որ ԱԺ անվտանգության աշխատակիցների հետ կոնֆլիկտ չառաջանա։
«Սարքել են իրենց դուքյանը. ամեն խոսքից հետո այս մարդիկ որոշել են, որ պետք է ելույթ ունենան։ ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի ինձ, ասեցի, հորդորեցի, ամեն խոսքից հետո մեկնաբանություն ու սադրիչ մեկնաբանություն չարվի նախագահողի կողմից։ Դա նորմալ չէ»,– ընդգծեց նա։