Հայ մարմնամարզիկներ սկսում են ելույթները Խորվաթիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությունում

Բաժանորդագրվել

Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 24-ին:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սկսում է Խորվաթիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում իր ելույթները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան:

Հայաստանը Զագրեբում ներկայացված է 6 մարզիկով։ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Գագիկ Խաչիկյանը հանդես կգան նժույգթափերում, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներում, Արթուր Դավթյանը՝ հենացատկում:

Այսօր կմեկնարկի Եվրոպայի առաջնության որակավորման փուլը:

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը Խորվաթիայի մայրաքաղաքում կանցկացվի օգոստոսի 19-24-ը:

Leave a comment