Ալեն Սիմոնյանն առաջին հանդիպումն է ունեցել ԱԽ քարտուղարի պաշտոնում

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, TRIPP նախագծին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

«ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին, TRIPP նախագծին վերաբերող հարցերը, և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է ԱԺ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment