Իրանի պետական IRIB հեռուստաալիքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպանության համար դրամահավաք է սկսել։
Հեռուստահաղորդավարուհի Մարիամ Ղասեմին խնդրել է հեռուստադիտողներին գումար նվիրաբերել Դոնալդ Թրամփի սպանության համար նախատեսված պարգևի համար։ Նա նաև նշել է, որ իրանցի ժողովրդի կոլեկտիվ ցանկությունն է, որ մի օր ամերիկացի առաջնորդի մահվան լուրը հայտարարվի ուղիղ եթերում։
10 րոպեում հեռուստաալիքը հավաքել է 100 միլիոն իրանական թուման, որը համարժեք է մոտավորապես 535 դոլարի։