Ալեն Սիմոնյանի և Աբրահամ Համադեի հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել TRIPP նախագիծը, տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ հետաքրքրության թեմաները։
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեի հետ։ Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և TRIPP նախագծին առնչվող հարցերին։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ավելի վաղ հաստատել էին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։