https://arm.sputniknews.ru/20260819/azh-ynddimadir-khmbakcutjunneri-ghekavarnery-merzhel-en-anna-hakvobjani-arajarky-105895999.html
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները մերժել են Աննա Հակոբյանի առաջարկը
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները մերժել են Աննա Հակոբյանի առաջարկը
Sputnik Արմենիա
Աննա Հակոբյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, և այդ գործընթացքը քննարկելու համար նա հանդիպման էր հրավիրել Ազգային ժողովի երկու… 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T12:30+0400
2026-08-19T12:30+0400
2026-08-19T13:31+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
աննա հակոբյան
նարեկ կարապետյան
աննա գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2081/35/20813568_0:0:1600:901_1920x0_80_0_0_b816e02254ca37ff8143deb1f2211a86.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները մերժել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի առաջարկը։Երեկ հայտնի դարձավ, որ Փաշինյանի կինը ցանկանում է ընտանեկան բռնության թեման քննարկելու համար հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ։Այսօր ԱԺ–ում լրագրողները «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին հարցրին` արդյոք կընդունեն Աննա Հակոբյանի առաջարկը։«Ո՛չ, խմբակցությունը ցանկություն չունի»,– ասաց Կարապետյանը։«Չենք հանդիպելու»,– պատասխանեց Աննա Գրիգորյանը։Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2081/35/20813568_180:0:1600:1065_1920x0_80_0_0_914d71d4bc9c4b8871112402963d3f6b.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), աննա հակոբյան, նարեկ կարապետյան, աննա գրիգորյան
հայաստան, աժ (ազգային ժողով), աննա հակոբյան, նարեկ կարապետյան, աննա գրիգորյան
Աննա Հակոբյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, և այդ գործընթացքը քննարկելու համար նա հանդիպման էր հրավիրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին՝
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները մերժել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի առաջարկը։
Երեկ հայտնի դարձավ, որ Փաշինյանի կինը ցանկանում է ընտանեկան բռնության թեման քննարկելու համար հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ։
Այսօր ԱԺ–ում լրագրողները «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին հարցրին` արդյոք կընդունեն Աննա Հակոբյանի առաջարկը։
«Ո՛չ, խմբակցությունը ցանկություն չունի»,– ասաց Կարապետյանը։
«Չենք հանդիպելու»,– պատասխանեց Աննա Գրիգորյանը։
Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։