Այս ամենը շատ է հիշեցնում էժան ֆարս





Դե ինչ, մինչ Հայաստանում շարունակվում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի շուրջ «թավշյա» թմբուկախաղերն ու անձնուրաց հիացմունքի ծեսերը, տեղեկատվական «մակերես» է դուրս գալիս այդ այցի իրական պատկերը։

Եվ, ցավոք, այն այնքան էլ «գույնզգույն» չէ, որքան մեզ են ներկայացնում։ 
Դատեք ինքներդ.
«TRIPP» անունը կրող ճանապարհի /միջանցքի/ լոգիստիկ հանգույցի մասով մինչ օրս անհասկանալի է մնում՝ արդյո՞ք Հայաստանը ինքն է վերահսկելու իր տարածք մուտքն ու ելքը թշնամական պետությունների (Թուրքիա և Ադրբեջան) քաղաքացիների և բեռների համար։
Իրանի հետ կապված իրավիճակը, ավելի ճիշտ՝ այն հարցը, թե արդյոք «TRIPP»-ը սպառնալիք կլինի Իրանի համար, նույնպես մնաց կադրից դուրս։

Նախագծի «խաղաղ օրակարգի» մասին հերթապահ խոսքերից բացի, որևէ կոնկրետ հայտարարություն, որը կոչված կլիներ հանգստացնել իրանցիներին, մենք չլսեցինք։

Այսինքն՝ մենք կունենանք խնդիրներ Իրանի հետ։ Բացի այդ, նույն «TRIPP»-ը խանդավառությամբ է ընդունվում Ադրբեջանում․ հենց այն Ադրբեջանում, որը ոչ մի յոտայով չի նահանջել Սյունիքով անցնող ճանապարհի դեսուվերենիզացիայի իր պահանջից։

Այսպիսով, ունենք մի իրավիճակ, երբ ամբողջը շատ է հիշեցնում էժան ֆարս՝ թուրք-ադրբեջանական տանդեմին միջանցք տրամադրելու մասին, պարզապես փաթեթավորված ամերիկյան վառ ու գեղեցիկ փաթեթավորմամբ։ Սա այնքան ճչացող իրողություն է, որ միայն մտավոր ունակություններից զուրկ մարդը կարող է տեսնել հակառակը։ 

Այս ամենի մեջ նաև շատ զզվելի էր նայել, թե ինչպես «նոր փրկչի» որոնումների մեջ տապակված հայկական հասարակության մի փոքրիկ մասն ինքն իրեն նետեց «սպիտակ մարդու» առջև խոնարհման բարդույթների մեջ։

Շարունակելի…

Արման Աբովյան

 




դիտվել է 35 անգամ


Լրահոս


Այս ամենը շատ է հիշեցնում էժան ֆարս



ԱՄՆ-Իրանի հարաբերությունների համատեքստում ՀՀ-ն միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել



Մակրոնն առաջարկ ունի



Եթե թմբուկ եք․․․



Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքները փակ են



Վենսը ջնջել է «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը



Պահանջել են կիրառել առավել խիստ պատժաչափ՝ ցմահ ազատազրկում



Հովիկ Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը մնաց անփոփոխ



21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ



Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով



Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ չի կայանա



Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը



Վարդանյանը Բաքվի դատարանում ներկայացրել է իր վերջին խոսքը․ դատավորները հեռացել են խորհրդակցության



Արսեն Թորոսյանը ստում է․ ներկայացնում եմ փաստեր․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)



Եթե Նիկոլը մնա, Հայաստանը տիեզերական մակարդակի դժոխքի մեջ է հայտնվելու․ Բոզոյան (video)



«Պապիկյա՛ն, ամեն օր դիրքերից զանգում են, էս ի՞նչ բարդակ ես սարքել․ 20 օրում 2 զոհ կա». Նարե Սոսե (video)



Գառնիկ Դանիելյանն ԱԺ ամբիոնից Փաշինյանից ձայնագրություն միացրեց (video)



Ատոմակայանի փակվելն ու դրա աղետալի հետևանքները․ Հինգ տարվա նախազգուշացումների ապացույցը․ Խաչիկյան (video)



Իշխանափոխությունից հետո շոկի մեջ եք ընկնելու, Նիկոլը Հայաստանի ամենահարուստ մարդն է. Բոզոյան (video)



Ատոմակայանը փակում են․ Նիկոլը կփախնի, բա դուք ինչ եք անելու հայ ժողովուրդ, ցրտից մեռնելո՞ւ եք (video)



Փաստ TRIPP-ի մասին, որը մեզնից թաքցնում են․ Քրիստինե Վարդանյան (video)



Տղե՛րք, ռուսներին թշնամի մի սարքեք․ տեսա՞ք՝ Վենսի ժեստերը․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video)



Ալենին Մոսկվայում ասել են՝ խելո՛ք մնացեք, կրակի հետ եք խաղում․ Երվանդ Բոզոյան (video)



Վենսի այցը կարող է այդ պրոցեսներն արագացնել․․․ ի՞նչ է սպասվում․ Տիգրան Աբրահամյան (video)



90-ականների վիճակի մեջ ենք հայտնվելու․ սառնամանիք, սով․ Երվանդ Բոզոյան (video)

Ամենաընթերցվածները



Շուտով



Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը


Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը


Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը


Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը


Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը


Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը

Leave a comment