Հայտնի են վերաքննության և թեստերի հրապարակման օրերը

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին…

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ ժամը 13:00-ին կայանալիք առարկայի թեստը՝ ժամը 12:30-ին: Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները:

 

Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․

 

Օգոստոսի 20

Ժամը 10:00-ին

9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»

12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»

Ժամը 13:00-ին

9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»

12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և գրականություն»

 

Օգոստոսի 21

Ժամը 10:00-ին

9-րդ դասարան՝ «Բնագիտություն»

12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»

Ժամը 13:00-ին

9-րդ դասարան՝ Էսսե:

Leave a comment