Վերին Դվինում 18-ամյա աղջկա առևանգման գործով մեկ անձ ձերբակալվել է

Հասարակություն

19.08.2026 | 11:17

Ոստիկանության տվյալներով՝ օգոստոսի 16-ին Վերին Դվին գյուղի չորս բնակիչ գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել նրա 18-ամյա դստերը։ Դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ մասնակիցներից 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին և ձերբակալվել։

«Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։

Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։

Պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ չորս երիտասարդ Աբուլ-Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել 18-ամյա աղջկան։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկված հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment