Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը Երևան վերադարձավ մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։
Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Նշվում է, որ Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվել է մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային վերջին օրը՝ 10 մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների տրիո մրցաձևում, Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով նվաճել են բրոնզե մեդալ։
Նշենք, որ Բուլղարիայի Բուրգաս քաղաքում փետրվարի 3-8-ը ընթացել է հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը մրցմանը ներկայանացել է 4 մարզիկով։