Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ


Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի մեկ տասնյակից ավելի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ,  կանեփի թփեր,  դանակներ, զենք-զինամթերք։


«ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումների քանակ4

Leave a comment