https://arm.sputniknews.ru/20260818/ceghaspanutjan-orakargic-hhi–hrazharvelu-depqum-gvortsiqy-kvercni-urishy-ceghaspanaget-105849209.html
Ցեղասպանության օրակարգից ՀՀ–ի հրաժարվելու դեպքում գործիքը կվերցնի ուրիշը․ ցեղասպանագետ
Ցեղասպանության օրակարգից ՀՀ–ի հրաժարվելու դեպքում գործիքը կվերցնի ուրիշը․ ցեղասպանագետ
Sputnik Արմենիա
Ըստ փորձագետի՝ Ցեղասպանության վերաբերյալ որևէ սահմանադրական դրույթի վերացման հարցը կարող է հասարակության համար շատ ավելի զգայուն լինել, քան առաջին հայացքից… 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T23:18+0400
2026-08-18T23:18+0400
2026-08-18T23:18+0400
ցեղասպանություն
հայոց ցեղասպանություն
իսրայել
թուրքիա
հայաստան
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/620/77/6207796_0:0:1600:901_1920x0_80_0_0_8b6acba9f469568280dbcd59b169fd83.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը վաղուց դուրս է եկել ներհայաստանյան քննարկումների շրջանակից, և Հայաստանը չի կարող որոշել՝ ով կարող է կամ չի կարող անդրադառնալ ցեղասպանության խնդրին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին և այն ուղարկեց Քնեսեթ: Սակայն հուլիսի 13-ին խորհրդարանը հետաձգեց քվեարկությունը։ Haaretz-ի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել էր փաստաթղթի քննարկումը Ադրբեջանի նախագահի խորհրդականի՝ իր գրասենյակ դիմելուց հետո: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան լրագրողների` թեման մեկնաբանելու խնդրանքին` նշել էր` իշխանությունն արձագանքի կարիք չի տեսնում, որովհետև կարծում են՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։Նրա խոսքով` Հայաստանը չի կարող իրեն վերապահել ցեղասպանության թեմայի նկատմամբ բացառիկ իրավասություն։ Ըստ նրա`եթե պետությունները կարծում են, որ այդ հարցը կարևոր է և պետք է ճանաչվի, Հայաստանի իշխանությունները որևէ իրավասություն չունեն դրան դեմ դուրս գալու։«Դա մեր ողբերգությունն է, և մենք ենք այդ հանցագործության զոհերը։ Բայց միաժամանակ պետք է հիշել, որ ցեղասպանությունը, ընդհանրապես, մարդկության դեմ ամենածանր հանցագործություններից է»,- ընդգծեց նա։Իսրայելի սառը հաշվարկը և Հայաստանի լռությունը. ուր է տանում Ցեղասպանության ընդունման թեմանՓորձագետը հիշեցնում է, որ բազմաթիվ պետություններ միացել են 1948 թվականի՝ ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։ Այդ կոնվենցիայի անդամ պետությունները պարտավորություն են ստանձնել կանխելու հնարավոր ցեղասպանությունները, ինչպես նաև դատապարտելու և պատժելու ցեղասպանություն իրականացնողներին։ Միևնույն ժամանակ, ըստ Մանուկյանի, պետությունները կարող են ցեղասպանության թեման օգտագործել նաև սեփական արտաքին քաղաքական նպատակների շրջանակում։«Աշխարհի շատ պետություններ իրենց արտաքին քաղաքական նպատակների համար օգտագործում են տարբեր թեմաներ։ Ժամանակին Միացյալ Նահանգները ժողովրդավարության տարածման գաղափարը օգտագործեց որպես հիմնավորում Իրաք ներխուժելու համար և որոշ ժամանակ այդ երկրում իրականացրեց իր քաղաքականությունը»,- նշեց նա։Մանուկյանի կարծիքով՝ եթե որևէ պետություն ճանաչում կամ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, դրա դրդապատճառները կարող են տարբեր լինել՝ միջազգային իրավական պարտավորություններից մինչև սեփական արտաքին քաղաքական շահերը։Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը միայն արտաքին քաղաքականության գործիք չէ, այն նաև հայության համախմբման կարևոր գործոն էՑեղասպանագետ Սուրեն Մանուկյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ունիվերսալ միջազգային թեմա է, և տարբեր պետություններ բնականաբար կարող են այն օգտագործել որպես Թուրքիայի նկատմամբ քաղաքական ազդեցության գործիք։ Միևնույն ժամանակ, ըստ Մանուկյանի, Հայաստանը պետք է ոչ թե փորձի խոչընդոտել այդ գործընթացին, ինչը գործնականում հնարավոր չէ, այլ կարողանա օգտվել դրա արդյունքներից։«Նույն տրամաբանությունը կարող է գործել նաև Արցախի հարցում։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց տարբեր պետություններ կարող են վերցնել Արցախի էթնիկ զտման և այնտեղ տեղի ունեցած հանցագործությունների թեման և օգտագործել Ադրբեջանի դեմ։ Մեր խնդիրը ոչ թե դրան խանգարելն է, որը մենք իրականում չենք էլ կարող անել, այլ այդ գործընթացի արդյունքներից և առավելություններից օգտվելը»,- ասաց Մանուկյանը։Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, թե Հայոց ցեղասպանության հարցն այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ՝ Մանուկյանը նշեց, որ դա կարող է անդրադառնալ միջազգային ճանաչման գործընթացի ակտիվության վրա։Փորձագետի խոսքով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ունեցել է նաև մեկ այլ կարևոր նշանակություն՝ այն որոշակիորեն զսպել է Թուրքիայի քաղաքական վարքագիծը Հայաստանի նկատմամբ։ Մանուկյանի խոսքով՝ այդ գործիքից Հայաստանի հրաժարվելը չի նշանակում, որ այն կորցնում է իր ուժը։«Եթե մենք այդ գործիքը մեր ձեռքից մի կողմ ենք դնում, դա բոլորովին չի նշանակում, որ այն վերանում է։ Պարզապես մեր փոխարեն ուրիշներն են այն վերցնում և օգտագործում իրենց նպատակների համար։ Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը և ուժեղ պետությունները, այդ թվում՝ վերջերս Իսրայելը, հասկանում են այդ գործիքի ուժն ու հնարավորությունը»,- ընդգծեց Մանուկյանը։Իսրայելի «պատմական հիշողությունը» և Հայոց ցեղասպանության շահարկումը. ի՞նչ պետք է անի ՀՀ–նԱնդրադառնալով Անկախության հռչակագրի և հնարավոր սահմանադրական փոփոխությունների հարցին՝ Մանուկյանը նշեց, որ դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կարող են լինել, հատկապես, եթե հարցը հասնի հանրաքվեի։Ըստ փորձագետի՝ հենց այդ պատճառով Ցեղասպանության վերաբերյալ որևէ սահմանադրական դրույթի վերացման հարցը կարող է հասարակության համար շատ ավելի զգայուն լինել, քան առաջին հայացքից թվում է։ Մանուկյանի գնահատմամբ՝ այստեղ կարևոր է հասկանալ նաև Թուրքիայի քաղաքականության տրամաբանությունը։Մանուկյանը հիշեցնում է` Թուրքիան տարիներ շարունակ տարբեր նախապայմաններ է առաջ քաշել։ Դրանցից մեկն Արցախի հարցն էր, իսկ մյուսը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից Հայաստանի հրաժարումը։ Արցախի հարցը լուծվեց Թուրքիայի համար ցանկալի սցենարով։ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում էլ Հայաստանի իշխանություններն իրենք են հայտարարել, որ այն այլևս արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Դա, ըստ նրա, վտանգավոր հանգրվանի է տանում, քանի որ Թուրքիայում հասկացել են, որ կարող են մշտապես նոր նախապայմաններ առաջ քաշել և Հայաստանից ստանալ զիջումներ՝ ոչինչ չանելով։«Գոյատևման օրագիր». ինչպես էին հայ կանայք Սիրիայում գումար աշխատում Ցեղասպանությունից հետոՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
իսրայել
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/620/77/6207796_0:0:1352:1014_1920x0_80_0_0_3efa0429da7683160a88926a3c226b8e.jpg.webp
ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, իսրայել, թուրքիա, հայաստան, իշխանություն
ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, իսրայել, թուրքիա, հայաստան, իշխանություն
Ըստ փորձագետի՝ Ցեղասպանության վերաբերյալ որևէ սահմանադրական դրույթի վերացման հարցը կարող է հասարակության համար շատ ավելի զգայուն լինել, քան առաջին հայացքից թվում է։
«Տարբեր պետություններ, հասարակություններ և գիտնականներ ինքնուրույն զբաղվում են այդ թեմայով։ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այսօր արդեն համաշխարհային օրակարգի մաս է։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ուզենք, թե չուզենք` այնքան մեծ և գլոբալ թեմա է, որ դրանով զբաղվում են աշխարհի տարբեր երկրներ, հասարակություններ և գիտնականներ»,- ասաց ցեղասպանագետը։
Նրա խոսքով` Հայաստանը չի կարող իրեն վերապահել ցեղասպանության թեմայի նկատմամբ բացառիկ իրավասություն։ Ըստ նրա`եթե պետությունները կարծում են, որ այդ հարցը կարևոր է և պետք է ճանաչվի, Հայաստանի իշխանությունները որևէ իրավասություն չունեն դրան դեմ դուրս գալու։
«Դա մեր ողբերգությունն է, և մենք ենք այդ հանցագործության զոհերը։ Բայց միաժամանակ պետք է հիշել, որ ցեղասպանությունը, ընդհանրապես, մարդկության դեմ ամենածանր հանցագործություններից է»,- ընդգծեց նա։
Փորձագետը հիշեցնում է, որ բազմաթիվ պետություններ միացել են 1948 թվականի՝ ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։ Այդ կոնվենցիայի անդամ պետությունները պարտավորություն են ստանձնել կանխելու հնարավոր ցեղասպանությունները, ինչպես նաև դատապարտելու և պատժելու ցեղասպանություն իրականացնողներին։ Միևնույն ժամանակ, ըստ Մանուկյանի, պետությունները կարող են ցեղասպանության թեման օգտագործել նաև սեփական արտաքին քաղաքական նպատակների շրջանակում։
«Աշխարհի շատ պետություններ իրենց արտաքին քաղաքական նպատակների համար օգտագործում են տարբեր թեմաներ։ Ժամանակին Միացյալ Նահանգները ժողովրդավարության տարածման գաղափարը օգտագործեց որպես հիմնավորում Իրաք ներխուժելու համար և որոշ ժամանակ այդ երկրում իրականացրեց իր քաղաքականությունը»,- նշեց նա։
Մանուկյանի կարծիքով՝ եթե որևէ պետություն ճանաչում կամ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, դրա դրդապատճառները կարող են տարբեր լինել՝ միջազգային իրավական պարտավորություններից մինչև սեփական արտաքին քաղաքական շահերը։
Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը միայն արտաքին քաղաքականության գործիք չէ, այն նաև հայության համախմբման կարևոր գործոն է
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ունիվերսալ միջազգային թեմա է, և տարբեր պետություններ բնականաբար կարող են այն օգտագործել որպես Թուրքիայի նկատմամբ քաղաքական ազդեցության գործիք։ Միևնույն ժամանակ, ըստ Մանուկյանի, Հայաստանը պետք է ոչ թե փորձի խոչընդոտել այդ գործընթացին, ինչը գործնականում հնարավոր չէ, այլ կարողանա օգտվել դրա արդյունքներից։
«Նույն տրամաբանությունը կարող է գործել նաև Արցախի հարցում։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց տարբեր պետություններ կարող են վերցնել Արցախի էթնիկ զտման և այնտեղ տեղի ունեցած հանցագործությունների թեման և օգտագործել Ադրբեջանի դեմ։ Մեր խնդիրը ոչ թե դրան խանգարելն է, որը մենք իրականում չենք էլ կարող անել, այլ այդ գործընթացի արդյունքներից և առավելություններից օգտվելը»,- ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, թե Հայոց ցեղասպանության հարցն այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ՝ Մանուկյանը նշեց, որ դա կարող է անդրադառնալ միջազգային ճանաչման գործընթացի ակտիվության վրա։
«Երբ մենք այդ թեման առաջ էինք տանում, մեր դեսպանատները ամբողջ աշխարհում աշխատում էին այդ ուղղությամբ, իսկ տարբեր երկրներում գործող հայկական համայնքները և սփյուռքյան կառույցներն իրենց թիկունքում զգում էին պետության աջակցությունը։ Նրանք ավելի ակտիվ էին առաջ տանում այդ օրակարգը, ստանում էին անհրաժեշտ ռեսուրսներ, կազմակերպում միջոցառումներ և տվյալ երկրներում հանրահռչակում թեման»,- նշեց փորձագետը։
Փորձագետի խոսքով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ունեցել է նաև մեկ այլ կարևոր նշանակություն՝ այն որոշակիորեն զսպել է Թուրքիայի քաղաքական վարքագիծը Հայաստանի նկատմամբ։ Մանուկյանի խոսքով՝ այդ գործիքից Հայաստանի հրաժարվելը չի նշանակում, որ այն կորցնում է իր ուժը։
«Եթե մենք այդ գործիքը մեր ձեռքից մի կողմ ենք դնում, դա բոլորովին չի նշանակում, որ այն վերանում է։ Պարզապես մեր փոխարեն ուրիշներն են այն վերցնում և օգտագործում իրենց նպատակների համար։ Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը և ուժեղ պետությունները, այդ թվում՝ վերջերս Իսրայելը, հասկանում են այդ գործիքի ուժն ու հնարավորությունը»,- ընդգծեց Մանուկյանը։
Անդրադառնալով Անկախության հռչակագրի և հնարավոր սահմանադրական փոփոխությունների հարցին՝ Մանուկյանը նշեց, որ դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կարող են լինել, հատկապես, եթե հարցը հասնի հանրաքվեի։
«Շատ բաներ կային, որոնց մասին ինձ թվում էր, թե մենք երբեք մտավախություն չպետք է ունենանք։ Հետո պարզվեց, որ շատ բաներ, որոնք մեզ համար հաստատված ճշմարտություններ էին, նույնիսկ դրանք են մեր հասարակությունում հարցականի տակ դրվում։ Նույնիսկ եթե այդ հարցը դրվի հանրաքվեի, մեր ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք ունի Ցեղասպանության թեմայի նկատմամբ։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի ցեղասպանության վերապրածի իր պատմությունը։ Ամեն ընտանիք ունի իր անձնական հիշողությունը։ Եվ այդ դրույթի վերացումը կարող է զգայուն դառնալ մեր հանրության, ընտանիքների համար։ Եվ հանրությունը իր խոսքը պետք է ասի։ Համենայն դեպս, ես հուսով եմ, որ նման բան տեղի չի ունենա»,- նշեց նա։
Ըստ փորձագետի՝ հենց այդ պատճառով Ցեղասպանության վերաբերյալ որևէ սահմանադրական դրույթի վերացման հարցը կարող է հասարակության համար շատ ավելի զգայուն լինել, քան առաջին հայացքից թվում է։ Մանուկյանի գնահատմամբ՝ այստեղ կարևոր է հասկանալ նաև Թուրքիայի քաղաքականության տրամաբանությունը։
Մանուկյանը հիշեցնում է` Թուրքիան տարիներ շարունակ տարբեր նախապայմաններ է առաջ քաշել։ Դրանցից մեկն Արցախի հարցն էր, իսկ մյուսը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից Հայաստանի հրաժարումը։ Արցախի հարցը լուծվեց Թուրքիայի համար ցանկալի սցենարով։ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում էլ Հայաստանի իշխանություններն իրենք են հայտարարել, որ այն այլևս արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Դա, ըստ նրա, վտանգավոր հանգրվանի է տանում, քանի որ Թուրքիայում հասկացել են, որ կարող են մշտապես նոր նախապայմաններ առաջ քաշել և Հայաստանից ստանալ զիջումներ՝ ոչինչ չանելով։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։