Արդյոք ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներն է պատրաստվում պաշտպանել Լիլիթ Գալստյանը. կառավարող ուժի պատգամավորները հարցրել են ընդդիմության թեկնածուին, հիշեցրել նրա նախկին ելույթները: Հարցրել են նաև, արդյոք թեկնածուն նկատել է գերիների վերադարձի հետ կապված իշխանության տարած աշխատանքը, վիճաբանել նաև եկեղեցու ու անազատության մեջ գտնվողներին վերագրվող մեղադրանքների շուրջ:
Գալստյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության թեկնածուն է: Խորհրդարանում լսել են նաև Լուսինե Բադալյանին, նրա թեկնածությունը «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Եվրոպական ինտեգրաման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին առաջադրել է «Ուժեղ Հայաստանը», խորհրդարանում հասցրել են լսել Արեգա Հովսեփյանի ելույթը, հարցերը կշարունակեն վաղը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան
Դիտումների քանակ2