«Արևմտյան Ադրբեջանի» մասին Լիլիթ Գալստյանի խոսույթից ՔՊ-ական Մարիա Կարապետյանը սրտնեղել է, հարցերով «հաշիվ էր պահանջում»

«ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը, ի թիվս այլ թեմաների, խոսեց նաև թվային ինքնիշխանությունից: Դուք խոսեցիք մտացածին ու կոնֆլիկտածին, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի վտանգի մասին, էլի եղան նիստեր, էլի ինչ-որ թեմայից խոսեցին, դուք կրկին խոսեցիք կոնֆլիկտածին, մտացածին, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի մասին: Պատրա՞ստ եք քննարկել, որ ՀՀ-ում էլ մի որոշ ժամանակ դադարեցնեք տիրաժավորել այդ խոսույթը»,- դիմելով ընդդիմադիր Լիլիթ Գալստյանին՝ մասնավորապես ասաց ՔՊ-ական Մարիա Կարապետյանը: Գալստյանը նշեց, որ իր խոսույթը ոչ մտացածին է, ոչ կոնֆլիկտային, այլ իրական ռիսկերի բարձրաձայնում է:

«Ակնարկեցինք, որ իմ մտքերով վիրավորում եմ ադրբեջանցիների արժանապատվությունը: Ձեր խոսույթը դրա մասին էր, որ իմ տեքստերը խաթարում են ադրբեջանական դիսկուրսները»,- շարունակեց Գալստյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։

Leave a comment