https://arm.sputniknews.ru/20260818/hvormuzi-neghucum-harvatsel-en-bernanavin-105877228.html
Հորմուզի նեղուցում հարվածել են բեռնանավին
Հորմուզի նեղուցում հարվածել են բեռնանավին
Sputnik Արմենիա
Նշվում է, որ նավը նեղուցով անցնելիս խոցվել է անհայտ արկով։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T19:47+0400
2026-08-18T19:47+0400
2026-08-18T19:47+0400
հորմուզի նեղուց
նավ
մեծ բրիտանիա
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_0:160:3072:1888_1920x0_80_0_0_f78f10db8254687b10f68ff9d111887c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում հարվածել են բեռնանավին։Նշվում է, որ հարձակման հետևանքով նավի անձնակազմի մեկ անդամ է տուժել։Իրավիճակը կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հունիսի 18-ին Իրանի հետ կնքած հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։Դրանից հետո ԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանում գտնվող օբյեկտներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, թե գործողությունը պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավերի դեմ իրականացրած գործողությունների։Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա հարվածներով և մեղադրել Վաշինգտոնին հրադադարի համաձայնագրերը խախտելու մեջ։Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ ներկայիս դիմակայության առանցքային կետերից մեկը։ Այնտեղով են անցնում Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի մատակարարման հիմնական ուղիները, ուստի ջրային ճամապարհի շուրջ ցանկացած հետագա սրացում ռիսկեր է ստեղծում միջազգային նավագնացության և համաշխարհային էներգետիկ շուկայի համար։
հորմուզի նեղուց
մեծ բրիտանիա
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_af4d47c3b44aa4e9b10ef2c4512448c0.jpg.webp
հորմուզի նեղուց, նավ, մեծ բրիտանիա, իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց, նավ, մեծ բրիտանիա, իրանի իսլամական հանրապետություն
Նշվում է, որ նավը նեղուցով անցնելիս խոցվել է անհայտ արկով։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում հարվածել են բեռնանավին։
«UKMTO-ն ուշացած է հաղորդագրություն ստացել Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին։ Երրորդ կողմը հայտնել է, որ չորաբեռնանավը խոցվել է անհայտ արկով՝ Հորմուզի նեղուցով անցնելիս», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարձակման հետևանքով նավի անձնակազմի մեկ անդամ է տուժել։
Իրավիճակը կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հունիսի 18-ին Իրանի հետ կնքած հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։
Դրանից հետո ԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանում գտնվող օբյեկտներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, թե գործողությունը պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավերի դեմ իրականացրած գործողությունների։
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա հարվածներով և մեղադրել Վաշինգտոնին հրադադարի համաձայնագրերը խախտելու մեջ։
Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ ներկայիս դիմակայության առանցքային կետերից մեկը։ Այնտեղով են անցնում Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի մատակարարման հիմնական ուղիները, ուստի ջրային ճամապարհի շուրջ ցանկացած հետագա սրացում ռիսկեր է ստեղծում միջազգային նավագնացության և համաշխարհային էներգետիկ շուկայի համար։