Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են. Զելենսկի


Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:


«Անվտանգությանն այլընտրանք չկա։ Խաղաղությանն այլընտրանք չկա։ Մեր պետության վերականգնմանն այլընտրանք չկա: Անվտանգության հուսալի երաշխիքները միակ իրական հիմքն են, որպեսզի խաղաղություն լինի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։


Նրա խոսքով՝ այս շաբաթ կանցկացվեն կարևոր միջազգային միջոցառումներ պաշտպանության և անվտանգության ոլորտում։ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը կհասցվի ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան կողմին:

Դիտումների քանակ2

Leave a comment