Տեղի է ունեցել Ժոզե Մոուրինյուի շնորհանդեսը

«Սյուդադ Ռեալ Մադրիդ»-ի խորհրդի դահլիճում տեղի է ունեցել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի՝ որպես «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի մարզչի շնորհանդեսը:

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է նրա հետ։

Մոուրինյուն ստորագրել է պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:

Ստորագրելուց հետո մարզիչը ստացել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի կրկնօրինակը, ժամացույց և իր անունով մարզաշապիկ: Միջոցառմանը ներկա է նաև «Ռեալի» պատվավոր նախագահ Խոսե Մարտինես Պիրրին:

Leave a comment