Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ

Ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Հոսամ Հասանը ուշագնաց է եղել իր այժմյան և նախկին կանանց միջև սրճարանում տեղի ունեցած կռվի ժամանակ, հաղորդում է Al Arabiya-ն։

Երկու կանանց միջև վեճը վերածվել է կռվի։ Հաճախորդները ոստիկանություն են կանչել։ Երկու կանայք էլ վնասվածքներ և կապտուկներ են ստացել, իսկ 60-ամյա Հասանը, չկարողանալով վերահսկել իրավիճակը, կորցրել է գիտակցությունը՝ ծայրահեղ անհանգստության պատճառով։

Ավելի ուշ մարզիչի երկրորդ կնոջ փաստաբանը հայտարարել է, որ Հասանը բաժանվել է իր առաջին կնոջից, որից երեք երեխա ունի։

Հոսամ Հասանը 2024 թվականից է գլխավորում Եգիպտոսի հավաքականը, որի հետ հասել էր ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչ ու պարտվել Արգենտինային (2:3):

Leave a comment