ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Կողմերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կարևորվել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այդ թվում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը։
Ընդգծվել է նաև հումանիտար հարցերի լուծման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընդլայնման վերաբերյալ։
Դիտումների քանակ11