Հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցի տեղեկություններով` զինծառայողը մի քանի ամսից պետք է զորացրվեր։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 13-ին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Գրիգոր Զաքարյանը Երևանից էր։ Այս մասին հայտնում է NEWS.am–ը։

«Գրիգորը ընտանիքի միակ երեխան էր, ապրում էր մոր հետ։ Նա պետք է զորացրվեր ընդամենը մի քանի ամսից»,– գրում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը օգոստոսի 13-ին հայտնեց, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Կա 1 կալանավորված:

Leave a comment