«Իշխանություն» լրատվականը գրում է․
Առաջին նկարում Սուրեն Պապիկյանը ներկայացնում է նորանշանակ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանին. ներկա է Աշոտ Զաքարյանը, երկրորդում՝ Արփինե Սարգսյանը ներկայացնում է նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, դատարկ աթոռին պետք է լիներ Արամ Հովհաննիսյանը, երրորդ նկարում Փաշինյանը ներկայացնում է նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Օսիպյանին. ներկա է Վլադիմիր Գասպարյանը:
Հրաժեշտի արարողությանը ներկայանալը պարզապես արարողակարգ չէ։ Դա հարգանք է պետական ինստիտուտի, ծառայակիցների և այն համազգեստի նկատմամբ, որը կրում ես։
Երբ Արփինե Սարգսյանի օրոք պաշտոնանկ արվեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, գեներալ «մեր Արամը» այնքան էր խռովել ու չարացել, որ չգնաց հրաժեշտի արարողությանը, որի ժամանակ ներկայացվեց նոր ոստիկանապետ Արամ Ղազարյանը։
Այդ օրը Հովհաննիսյանը շատ պարզ ցույց տվեց, թե որ «արժանիքի» համար է գեներալի կոչում ստացել:
Անգամ Վլադիմիր Գասպարյանը իշխանափոխությունից հետո մեծ պատվով հրաժեշտ տվեց անձնակազմին այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ նշանակեց Գասպարյանի ամենահավատարիմ սպաներից մեկին՝ Վալերի Օսիպյանին։
Պաշտոնը կարող է ժամանակավոր լինել, բայց պետական ծառայողի, սպայի արժանապատվությունը պետք է պաշտոնից վեր լինի։ Իսկ հրաժեշտի արարողությանը չներկայանալով՝ Հովհաննիսյանը ցույց տվեց ոչ միայն իր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ, այլև այն, թե իրականում ինչ արժեք ունի իր համար պետական ծառայությունն ու պետությունը։
Հ. Գ. Ի դեպ, մեր հրապարակումից հետո Արամ Հովհաննիսյանի որոշ կադրեր համացանցում անցել են սեռական բնույթի հայհոյանքների։
Խոսքը, մասնավորապես, Զեյթունի նախկին ոստիկանապետ Վահագն Գրիգորյանի մասին է, որն այժմ գտնվում է կադրերի ռեզերվում։
Մենք պարոն Գրիգորյանին չենք մոռանալու։