Քաղաքականություն
18.08.2026 | 16:48
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից սոցիալական ցանցերում օգտագործվող կոշտ և ոչ գրական արտահայտություններին՝ մասնավորապես «կզցնել», «չոքացնել» և այլ բառապաշարին։
Factor.am-ի լրագրողի դիտարկմանը, թե արդյոք վարչապետի նման խոսույթը վատ օրինակ չէ ապագա սերնդի համար, Երեմյանը նախ նշել է, որ դպրոցը քաղաքական խոսույթ գեներացնելու վայր չէ և իր ղեկավարած կրթահամալիրում աշակերտների հետ քաղաքական գործիչների մասին նման քննարկումներ չեն եղել։
Անդրադառնալով արդեն վարչապետի խոսույթին՝ Երեմյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ունի իր քաղաքական դիրքին, կշռին և տեսակին բնորոշ խոսույթ, ինչպես նաև «ասելիքը տեղ հասցնելու» իր ձևը։
Հարցին, թե՝ արդյոք «կզացնելն» ու «չոքացնելը» կարելի է համարել հրաշալի հայերեն, Երեմյանը հակադարձել է. «Դուք ինչո՞ւ չգիտեք, որ վարչապետը տիրապետում է իդեալական հայերենի»։
Մանրամասները` տեսանյութում։