Դոհան հնարավոր է համարում Միացյալ Նահանգների և Իրանի միջև նոր համաձայնագրի հնարավորությունը

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին հայտարարել է, որ Դոհան  հնարավոր է համարում Միացյալ Նահանգների և Իրանի միջև նոր համաձայնագրի հնարավորությունը, որը «լիովին վերջ կդնի ներկայիս հակամարտությանը»։

«Մեր խնդիրն այժմ հրադադարի վերականգնումն է, շարունակվող սրացումը դադարեցնելը և կողմերին բանակցություններին վերադարձնելը», – ասել է դիվանագետը։ Նա նշել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են «հասնել նոր համաձայնագրի, որը լիովին կվերջացնի այս պատերազմը»։

Արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Կատարն աշխատում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի վերականգնման ուղղությամբ։

Leave a comment