Այս դահլիճից իմ գործընկեր Արթուր Սարգսյանի բացակայությունն ընտրական իրավունքի կոպտագույն խախտում է․ Լիլիթ Գալստյան

«Հակառակ ՍԵՊԱ պայմանագրին, Հայաստանում կալանքը շարունակում է մնալ ամենատարածված խափանման միջոցը և 4 տարում դրանց թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 2500-ի»,- իր ելույթում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա հայտարարեց, որ անմարդկային իրավիճակ է անազատության մեջ գտնվողների իրավունքների և պահման հարցերում։

«Խոշտանգումներ, բժշկական օգնության անբավարար մակարդակ, անտանելի կենցաղային պայմաններ, ինքնավնասում, ինքնասպանությունների աճ»,-ասաց Գալստյանը՝ նկատելով, որ դրանք չեն դառնում պատշաճ քննության առարկա։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ 2025 թվականին ՔԿՀ-ներում մահերի թիվն կրկնապատկվել է՝ հասնելով 24-ի, որից 8-ը ինքնասպանություն է։

Հանձնաժողովի նախագահի թեկնածուն տեղեկացրեց,որ 2025 թվականին ԶԼՄ-ների իրավունքների խախտման 224 դեպք է գրանցվել և լրագրողններ բռնության 15 դեպք։

 Լրագրողների իրավունքների խախտման, բռնության 45 դեպքերից 33-ը կատարվել են պետական մարմինների և պաշտոնյաների կողմից։

Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ  Հայաստանում մարդու իրավունքները խախտվում են, մարդու անձնական կյանքի գաղտնիություն ընդհանրապես պաշտպանված  չէ

Leave a comment