https://arm.sputniknews.ru/20260818/vov-e-nranc-liazvorel-ishkhanutjunn-u-ynddimutjuny-azhum-vitshecin-spjurqi-temajvov-105871510.html
«Ո՞վ է նրանց լիազորել». իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ–ում վիճեցին սփյուռքի թեմայով
«Ո՞վ է նրանց լիազորել». իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ–ում վիճեցին սփյուռքի թեմայով
Sputnik Արմենիա
Գեղամ Մանուկյանի խոսքով` նախկինում սփյուռքի դեմ խոսում էր Թուրքիան, այժմ` ՀՀ իշխանությունը։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T15:52+0400
2026-08-18T15:52+0400
2026-08-18T15:52+0400
արման եղոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87196105_0:0:1251:703_1920x0_80_0_0_ee665f2aad677c691201c289cd7c4c7c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՅԴ–ն սփյուռքի անունից խոսելու իրավունք չունի։ Այսօր ԱԺ–ում նման հայտարարություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը։Ինչպես հայտնի է, ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ Մուրադ Փափազյանը, ավելի վաղ արտերկրում դեմ էին արտահայտվել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությանը (այդ թվում՝ Արցախի հարցում)։ 2022 թվականի հուլիսին Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր․ երբ նա ժամանել էր Երևան, նրան թույլ չէին տվել դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանից, ինչից հետո նա վերադարձել էր Ֆրանսիա։«Հայաստան» խմբակցության մի շարք անդամներ իրենց ելույթներում արձագանքեցին Եղոյանին։ Խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Արամ Համբարյանը հարգանք և վստահություն է վայելում ԱՄՆ Պետդեպարտամենտում և Կոնգրեսում, իսկ Մուրադ Փափազյանն ամեն տարի ներկա է լինում պաշտոնական ճաշկերույթին, որը Ֆրանսիայի նախագահն անցկացնում է հայ համայնքի ղեկավարների հետ։«Բայց եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են նշանակվում այդ մարդիկ, ապա հիշեցնեմ, որ շատ համայնքներում դա տեղի է ունենում քվեարկության միջոցով։ Ճիշտ նույն կերպ եղել է Մուրադ Փափազյանի դեպքում. նա ընտրվել է ֆրանսահայերի շրջանում անցկացված քվեարկությամբ»,- հայտարարեց Մանուկյանը։Մանուկյանը պատահական չհամարեց, որ Թուրքիայի իշխանությունները միշտ իրենց գլխավոր հակառակորդն են համարել հայկական սփյուռքը՝ զգուշանալով նրա կապերից, ազդեցությունից և ողջ աշխարհում հայ ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության սկզբունքայնությունից։«Իսկ այժմ սփյուռքի դեմ սկսել են արտահայտվել նաև Հայաստանի խորհրդարանում»,- հայտարարեց պատգամավորը։Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն 2 օր է` քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը։ Հարցի քննարկմանը զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և «Հայաստան» դաշինքի միջև շարունակվում է բանավեճը սփյուռքի թեմայով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87196105_122:0:1059:703_1920x0_80_0_0_67ae998b443e49e1e9be936a3d34deee.jpg.webp
արման եղոյան
Գեղամ Մանուկյանի խոսքով` նախկինում սփյուռքի դեմ խոսում էր Թուրքիան, այժմ` ՀՀ իշխանությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՅԴ–ն սփյուռքի անունից խոսելու իրավունք չունի։ Այսօր ԱԺ–ում նման հայտարարություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Ինչպես հայտնի է, ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ Մուրադ Փափազյանը, ավելի վաղ արտերկրում դեմ էին արտահայտվել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությանը (այդ թվում՝ Արցախի հարցում)։ 2022 թվականի հուլիսին Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր․ երբ նա ժամանել էր Երևան, նրան թույլ չէին տվել դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանից, ինչից հետո նա վերադարձել էր Ֆրանսիա։
«Արտերկրից ՀՅԴ ներկայացուցիչներն իրավունք չունեն մեզ թելադրել, թե ինչ քաղաքականություն պետք է վարեն երկրի իշխանությունները։ Քանի՞ հոգու անունից են ասում, ո՞ր իրավունքով (խոսքը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մասին է –խմբ)»,– ասաց Եղոյանը։
«Հայաստան» խմբակցության մի շարք անդամներ իրենց ելույթներում արձագանքեցին Եղոյանին։ Խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Արամ Համբարյանը հարգանք և վստահություն է վայելում ԱՄՆ Պետդեպարտամենտում և Կոնգրեսում, իսկ Մուրադ Փափազյանն ամեն տարի ներկա է լինում պաշտոնական ճաշկերույթին, որը Ֆրանսիայի նախագահն անցկացնում է հայ համայնքի ղեկավարների հետ։
«Բայց եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են նշանակվում այդ մարդիկ, ապա հիշեցնեմ, որ շատ համայնքներում դա տեղի է ունենում քվեարկության միջոցով։ Ճիշտ նույն կերպ եղել է Մուրադ Փափազյանի դեպքում. նա ընտրվել է ֆրանսահայերի շրջանում անցկացված քվեարկությամբ»,- հայտարարեց Մանուկյանը։
Մանուկյանը պատահական չհամարեց, որ Թուրքիայի իշխանությունները միշտ իրենց գլխավոր հակառակորդն են համարել հայկական սփյուռքը՝ զգուշանալով նրա կապերից, ազդեցությունից և ողջ աշխարհում հայ ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության սկզբունքայնությունից։
«Իսկ այժմ սփյուռքի դեմ սկսել են արտահայտվել նաև Հայաստանի խորհրդարանում»,- հայտարարեց պատգամավորը։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն 2 օր է` քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը։ Հարցի քննարկմանը զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և «Հայաստան» դաշինքի միջև շարունակվում է բանավեճը սփյուռքի թեմայով։