Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ այն անվանելով «ԱՄՆ նոր տարածք»

https://arm.sputniknews.ru/20260818/trampy-hraparakel-e-hvormuzi-neghuci-qartezy-ajn-anvanelvov-amn-nvor-taratsq-105871781.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104277485_171:0:2902:2048_1920x0_80_0_0_b1c634db22fc617aba4d69e5d3c477b5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Քարտեզի վրա Հորմուզի նեղուցը շրջանագծի մեջ է առնված, իսկ պատկերի վերևում երևում է անգլերեն «New U.S. Territory» գրությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզի պատկերը՝ այն ուղեկցելով «ԱՄՆ նոր տարածք» մակագրությամբ։

Թրամփի հրապարակած քարտեզի վրա Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցը շրջանագծի մեջ է առնված, իսկ պատկերի վերևում երևում է անգլերեն «New U.S. Territory» («ԱՄՆ նոր տարածք») գրությունը։

Օգոստոսի 17-ին Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են զինադադարի երկարաձգման շուրջ։

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:

Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Leave a comment