Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Քաղաքականություն

18.08.2026 | 15:30

Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը։

Բադալյանը 2019-2021 թթ․-ին եղել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2021-2026 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակ): 30․08․2021-14․03․2025 թթ․՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 14․03․2025-02․08․2026 թթ․՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ:

2026 թ. հունիսի 7-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2022 թ.-ին Բադալյանը ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մագիստրատուրան («Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական ծրագիր):

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment