Մոսկվայում օգոստոսի 12-17-ին անցկացվել է ԱՊՀ երկրների պատանեկան թիմերի միջև շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի գավաթի խաղարկությունը:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի թիմերը։
Հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանի թիմը։
Հայաստանի թիմը զբաղեցրել է 5-րդ տեղը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, վարպետության թեկնածու Արեն Մնացականյանը, Դավիթ Ստեփանյանը, Արման Ասլանյանը և Նատալի Աֆիյանը: