Ռուս զինվորականները հատուկ ռազմական գործողության գոտում ոչնչացրել են ուկրաինական «ՄիԳ-29», հայտարարել է Պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող ՄիԳ-29 ինքնաթիռ», – հայտարարել է նախարարությունը։
Նախարարությունը վերջին անգամ այս մոդելի երկու կործանիչների ոչնչացման մասին հայտնել է հունիսի վերջին։ Հատուկ գործողության սկզբից ի վեր ռուս զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայի 674 ինքնաթիռ և 284 ուղղաթիռ։