Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը

Քաղաքականություն

18.08.2026 | 15:01

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–Հնդկաստան պաշտպանական համագործակցության, մասնավորապես՝ ռազմատեխնիկական փոխգործակցության հարցեր։

«Օգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment