Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։

Փաշինյանը կարևորել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացումը և նշել, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ–ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում։

Աբրահամ Համադեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկխոսության զարգացումը նաև խորհրդարանական ձևաչափով։ Վերջինս անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական դերն ու հետևողականությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։

ՀՀ կառավարություն

Leave a comment