Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ը հայց է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի դեմ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը:

Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը։ Դատարանը պահանջել է որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը:

Նիստը նշանակվել է 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։

Օգոստոսի 5–ին էլ «Մուլտի Վելնեսը» դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով անվավեր ճանաչել գործարքը միակողմանիորեն կասեցնելու որոշումը։

Leave a comment