ՌԴ–ն Ուկրաինայի զինուժի վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներ է խոցել. ՊՆ

Բաժանորդագրվել

Խոցվել են նաև անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասեր և պահման վայրեր։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը Ուկրաինայի զինված ուժերի համար գործող լոգիստիկ կենտրոններ, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ է խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող լոգիստիկ կենտրոններ, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դրանից բացի խոցվել են անօդաչուների հավաքման արտադրամասեր և պահման վայրեր, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր 148 տեղամասում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment