Դեռ չենք հայտնաբերել նորածնին թողած անձին. ոստիկանապետ

Աջափնյակում նորածին երեխայի հայտնաբերման հետ կապված այս պահին էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացվում են, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կամո Ցուցուլյանը։

«Նորածնին դրել են և գնացել, այդ առումով դեռ պետք է աշխատանքներ իրականացնենք, դեռ չենք հայտնաբերել նորածնին թողնող անձին։

Հույս ունեմ՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք»,-ասաց ոստիկանապետը։

Leave a comment