Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից կանցնեն վեցօրյա ուսուցման (PAN.am)

COP17 համաժողովի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվելու, ինչի համար սեպտեմբերից ուսումնական գրաֆիկը փոխվելու է։

Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի ուսումնական հաստատություններն աշխատելու են վեցօրյա աշխատանքային ռեժիմով։

Այս փոփոխության հետևանքով աշակերտների համար հոկտեմբերին նախատեսված մեկշաբաթյա աշնանային արձակուրդը երկարաձգվելու և դառնալու է երկշաբաթյա։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանում անցկացվելու է հոկտեմբերի 19-ից մինչև 30-ը։ Դրա շրջանակում հանրապետությունում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված։

Leave a comment