Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում

Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակում է տեղի ունեցել, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO)։

Նեղուցից դուրս գալիս նավը հարված է ստացել անհայտ արկով։ Վնասվել է շարժիչի սենյակը, իսկ անձնակազմի մեկ անդամ վիրավորվել է։ Անձնակազմի մնացած անդամներին օգնություն է ցուցաբերել Օմանի ափամերձ պահպանությունը։

Շրջակա միջավայրին հասցված վնասի մասին դեռևս հաղորդագրություններ չկան։ Իշխանությունները հետաքննում են միջադեպը։

 

Leave a comment