Քաղաքականություն
18.08.2026 | 11:36
Ուկրաինայի Խարկովի մարզի Պեչենեգի բնակավայրում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, 10 մարդ է զոհվել, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նա նաև հայտնել է 8 վիրավորի մասին։
Հարվածի հետևանքով վնասվել է 10 մասնավոր տուն, սրճարան, փոստային բաժանմունք, խանութ և առնվազն յոթ մեքենա, հավելել է Սինեգուբովը։