https://arm.sputniknews.ru/20260818/erevanum-ashakertnery-hvoktemberin-kunenan-erkshabatja-ardzakurd-mek-shabatva-pvokharen-105863933.html
Երևանում աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն
Երևանում աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն
Sputnik Արմենիա
Պատճառը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է՝ COP17-ը, որը ՀՀ–ում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T11:37+0400
2026-08-18T11:37+0400
2026-08-18T11:37+0400
դպրոց
աշակերտ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/02/69515284_0:84:1600:984_1920x0_80_0_0_32c731b29022e2bbb9df117b2eb5271e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. COP17-ի անցկացմամբ պայմանավորված՝ Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից հինգ շաբաթ շարունակ կաշխատեն վեցօրյա ռեժիմով։Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը 2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկի ժամանակ։Փոխարենը Երևանի աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն։Նշենք, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը ՀՀ–ում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։Խորհրդակցությունների ընթացքում ներկայացվել են նոր ուսումնական տարվա մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչում կատարված փոփոխություններով «Առողջ ապրելակերպը» 5-րդ և 10-րդ դասարաններում կդառնա առանձին առարկա։Փոփոխություններ են նախատեսվում նաև 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի համար։ Նախատեսվում է ավելացնել նախագծային աշխատանքների, խմբակների և կամավորական աշխատանքի հնարավորությունները, որոնց դիմաց հնարավոր կլինի կրեդիտներ ստանալ։ԿԳՄՍ նախարարությունում նաև ընդգծել են, որ դպրոցը պետք է կարողանա աշակերտներին պատրաստել ընդունելության քննություններին՝ աստիճանաբար նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։Փոխնախարարը նաև մտահոգիչ թվեր ներկայացրեց. պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկ ունեցող երեխաների թիվը նախորդ ուսումնական տարում կազմել է 1 287, իսկ ուսումը փաստացի թողել է 248 երեխա։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/02/69515284_90:0:1511:1066_1920x0_80_0_0_64e0c306d5053a5b3bc7a74585a4fab8.jpg.webp
դպրոց, աշակերտ, երևան
դպրոց, աշակերտ, երևան
Պատճառը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է՝ COP17-ը, որը ՀՀ–ում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. COP17-ի անցկացմամբ պայմանավորված՝ Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից հինգ շաբաթ շարունակ կաշխատեն վեցօրյա ռեժիմով։
Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը 2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկի ժամանակ։
Փոխարենը Երևանի աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն։
Նշենք, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը ՀՀ–ում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։
Խորհրդակցությունների ընթացքում ներկայացվել են նոր ուսումնական տարվա մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչում կատարված փոփոխություններով «Առողջ ապրելակերպը» 5-րդ և 10-րդ դասարաններում կդառնա առանձին առարկա։
Նույն դասարաններում կդասավանդվի նաև «Անվտանգ կենսագործունեություն» առարկան, որը հիմնականում գործնական ուղղվածություն կունենա։ Ըստ ԿԳՄՍՆ–ի՝ այն պետք է աշակերտներին սովորեցնի նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու և գոյատևելու հմտություններ։ 11-րդ դասարանում այն նախատեսվում է կազմակերպել ամառային ճամբարի ձևաչափով։
Փոփոխություններ են նախատեսվում նաև 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի համար։
Նախատեսվում է ավելացնել նախագծային աշխատանքների, խմբակների և կամավորական աշխատանքի հնարավորությունները, որոնց դիմաց հնարավոր կլինի կրեդիտներ ստանալ։
ԿԳՄՍ նախարարությունում նաև ընդգծել են, որ դպրոցը պետք է կարողանա աշակերտներին պատրաստել ընդունելության քննություններին՝ աստիճանաբար նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։
Փոխնախարարը նաև մտահոգիչ թվեր ներկայացրեց. պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկ ունեցող երեխաների թիվը նախորդ ուսումնական տարում կազմել է 1 287, իսկ ուսումը փաստացի թողել է 248 երեխա։