Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հայկ Թադևոսյանին (Արարատի մարզ, գ․ Դալար) պատկանող չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը:


 


Վերահսկողության արդյունքում այստեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այսպես՝


  • արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.

  • չի ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը.

  • հատակի սալիկները կոտրատված են եղել, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն լվանալ, ախտահանել.

  • առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացման.,

  • դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից․

  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում.

  • արտադրամասը չի ունեցել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան:


Տրվել են խախտումները վերացնելու պարտադիր հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:

Դիտումների քանակ11

Leave a comment